«Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակի անդամները Ավստրալիայի ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական նամակ են ուղարկել «Ավստրալիա-Արցախ» բարեկամության շրջանակին


«Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակի անդամները Ավստրալիայի ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական նամակ են ուղարկել «Ավստրալիա-Արցախ» բարեկամության շրջանակին

  • 24-01-2020 17:27:59   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

«Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակի անդամները Ավստրալիայի ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական նամակ են ուղարկել «Ավստրալիա-Արցախ» բարեկամության շրջանակին
 
Հունվարի 24-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակի նիստը՝ Դավիթ Իշխանյանի նախագահությամբ:
 
Հանդիպման ընթացքում խոսվել է Ավստրալիայի հետ բարեկամական կապերն ամրապնդելու ուղղությամբ այս տարվա անելիքների և վերջին շրջանում Ավստրալիային պատուհասած աղետների մասին:
 
Ամփոփելով նիստը՝ Դավիթ Իշխանյանը, շրջանակի անունից, Ավստրալիայի ազգային տոնի կապակցությամբ հրապարակել է «Ավստրալիա-Արցախ» բարեկամության շրջանակին ուղղված շնորհավորական նամակը, որում մասնավորապես ասվում է.
 
«Ձեզ ենք հղում մեր սրտագին շնորհավորանքները Ավստրալիայի ազգային տոնի կապակցությամբ:
 
Ավստրալիան և ավստրալացիները հպարտանալու բազում առիթներ ունեն. առաջին հերթին՝ ամուր ժողովրդավարությունը, ռասսայական, կրոնական բազմազանությունը, յուրաքանչյուր քաղաքացուն ընձեռնվող ազատությունները և նվիրվածությունն արդարությանը:
 
Արցախի ժողովուրդն Ավստրալիան միշտ համարել է այն օրինակելի երկիրը, որին կցանկանար ձգտել ժողովրդավարության ուղին բռնած յուրաքանչյուր երիտասարդ պետություն: 1991 թ. անկախության հռչակումից ի վեր մենք ջանք չենք խնայել մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտներ ստեղծելու համար:
 
Ընդունեք նաև մեր խորին ցավակցությունը վերջին շրջանում Ավստրալիայում մոլեգնող կործանարար հրդեհների և մյուս բնական աղետների հետևանքով մարդկային զոհերի և նյութական վնասների համար: Վստահ եղեք, որ մենք մշտապես աղոթում ենք Աստծուն՝ խնդրելով նրա օգնությունն ու մխիթարությունը  աղետներից տուժածներին»:
 
--
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն