Ցմահ ազատարկված Աշոտ Մանուկյանն ազատ է արձակվել


Ցմահ ազատարկված Աշոտ Մանուկյանն ազատ է արձակվել

  • 24-01-2020 17:30:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

factor.am 24 տարի բանտում անցկացրած Աշոտ Մանուկյանն այսօր Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ արձակվեց։
 
Սա հեղափոխությունից հետո արդեն երկրորդ դեպքն է, երբ ցմահ դատապարտյալն ազատ է արձակվում ոչ հիվանդության հիմքով։ Երեք զինծառայողի սպանության համար նախ գնդակահարության, ապա արդեն ցմահ ազատազրկման դատապարտված Մանուկյանը 24 տարի է բանտում էր։ Նրան սպանված զինծառայողների ծնողները ներել էին, սակայն պետությունը համառորեն բաց չէր թողնում Մանուկյանին։ Վերաքննիչ դատարանը դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ այսօր բեկանեց Առաջին ատյանի դատարանի որոշումը և ցմահ դատապարտյալին ազատեց կալանքից։
 
Լիլիթ Շաբոյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը