Կատարել ենք մեր առջև դրված խնդիրը. Արման Սարգսյանը՝ «էրեբունի պլազա»-ում միջադեպի մասին

27-01-2020 18:57:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանն անդրադարձել է օրերս «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում զինված տղամարդու ներխուժման դեպքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ ճեպազրույցում Արման Սարգսյանը նշեց, որ իրենց առջև խնդիր է դրված եղել առանց արյուն թափելու իրավիճակը հասցնել հանգուցալուծման:
 


«Գործի հետ կապված մանրամասները նախաքննական մարմինը կներկայացնի: Մեր մասով կարող եմ ասել, որ կատարել ենք մեր առջև դրված խնդիրը, անարյուն իրավիճակը հանգուցալուծվեց: Կարողացանք այնպես անել, որ առանց որևէ միջադեպի, առանց որևէ տուժածի զինված տղամարդուն դուրս բերենք այդտեղից»,-ասաց Արման Սարգսյանը:
 
Լրագրողների այն դիտարկմանը, թե զինված տղամարդը դուրս է բերվել առանց ձեռնաշղթաների, Արման Սարգսյանը նշեց, որ բանակցությունների ընթացքում ձեռք
բերված պայմանավորվածություն է եղել: Այն հարցին,
թե ինչու է հենց նա բանակցել զինված տղամարդու հետ, Արման Սարգսյանն ավելացրեց, որ երբեմն իրավիճակից բխող գործողությունների կարիք է լինում:
 
Հունվարի 23-ին ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր էին մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։
 
Ոստիկանության ղեկավար կազմը՝ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ էր վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել էր հրազենը։ 1987 թվականին ծնված տղամարդը ձերբակալվել էր:
 
Միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի (պատանդ վերցնելը)  2 մասի-րդ 3-րդ և 7-րդ կետով, 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը)հատկանիշներով:
 
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է հունվարի 23-ին «էրեբունի պլազա» հյուրանոցում կրակոց արձակած 33-ամյա տղամարդուն կալանավորելու միջնորդությունը։
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 263 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար