Չի կարող լինել այլ դավադրություն, քան թուրք-ադրբեջանականը. Սեյրան Օհանյանը՝ ապրիլյան պատերազմի մասին


Չի կարող լինել այլ դավադրություն, քան թուրք-ադրբեջանականը. Սեյրան Օհանյանը՝ ապրիլյան պատերազմի մասին

  • 29-01-2020 17:37:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկինում արած հայտարարությանը, թե ապրիլյան պատերազմը հրահրված էր Ռուսաստանի կողմից։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արել էր նախքան վարչապետ լինելը։

«Ես կարող եմ փարատել բոլոր մտահոգությունները։ Եթե խոսում եք ինչ-որ դավադրության տեսաբանությունից, այստեղ չի կարող լինել այլ դավադրություն, քան թուրք-ադրբեջանական դավադրությունն է։ Վերջակետ դրեք սրան»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը