Քամին վնասել է Դարբաս գյուղի դպրոցի տանիքը


Քամին վնասել է Դարբաս գյուղի դպրոցի տանիքը

  • 31-01-2020 18:25:15   | Սյունիքի մարզ  |  Հասարակություն

Հունվարի 31-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, քամին վնասել է Սյունիքի մարզի Դարբաս գյուղի միջնակարգ դպրոցի տանիքի մի մասը: Հիմնականում վնասվել են միջնակարգ դպրոցի տանիքի մոտ 35 քմ թիթեղյա հատվածն ու փայտյա կառուցատարրերը: Առկա տեղեկությունը ԱԻ նախարարությունը փոխանցել է պատասխանատուներին:

Դեպքի մասին իրազեկվել են մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության, ինչպես նաեւ մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետերը:

Նոյյան տապան  -   Հասարակություն