Հերքման պահանջ նախարար Էրիկ Գրիգորյանից. ՀԲՃ

14-02-2020 11:50:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը փետրվարի 13-ին,  հերքման պահանջ է ուղարկել ՀՀ շրջակա մի
ջավայրի նախարար  Էրիկ Գրիգորյանին, որի բովանդակությունը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը․
 
«2020թ. փետրվարի 12-ին Ազգային Ժողովում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Հրանտ Այվազյանը ՀԷԿ-երի վերաբերյալ բարձրացրած իր հարցի շրջանակում ասաց. «Փետրվարի 3-ին Նախարարության կայքում հայտարարություն էր տեղադրված, որ պետք է տեղի ունենա քննարկում Լոռու մարզի Ձորագետ գետի վրա կառուցվելիք երկու ՀԷԿ-երի մասին: [...] Եթե Բնապահպանական ճակատի և մի քանի երիտասարդների ակտիվությունն ու էդ ինֆորմացիայի տարածումը չլիներ, ոչ ոք չէր իմանա, այդ թվում ես, ու չէին մասնակցի այդ քննարկմանը»:
 
Պատգամավորի հարցին պատասխանելով՝ Դուք բառացի ասել եք, որ «... այդ տեքստը, որ Դուք այսօր կարդացիք, որը նաև երեկ էիք ներկայացնում, այդ տեքստը գրողները 4 տարի առաջ էլի էդ ձև տեքստ էին գրում, որ` նայեք, ՀԷԿ-երը և այլն, և այլն, հետո ստացան 70.000 դոլար դրամաշնորհ և հետո առաջարկեցին, որ ՀԷԿ-երի կառուցման համար բանկերը ինչ-որ մոտեցումներ ցուցաբերեն»:
 
Ձեր արած այս հայտարարությունն ամբողջությամբ սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Պահանջում ենք հերքել այն գրավոր՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում Ձեր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում կատարելով, ինչպես նաև բանավոր՝ ԱԺ-ում Ձեր առաջիկա ելույթի ժամանակ: Այս պահանջը չկատարելու դեպքում դիմելու ենք դատարան՝ պահանջելով հերքում
և վնասի փոխհատուցում զրպարտության և մեր նախաձեռնության բարի համբավի արատավորման համար»:
 
Պարզաբանում․ նախարարի պատասխանում նշված փաստերն ինքնըստինքյան վերաբերելի են դառնում մեզ, քանի որ այս հարցուպատասխանի ընթացքում հնչել է միայն մեր նախաձեռնության անունը, և դիտողները բնականաբար այդպես էլ ընկալելու են։
 
Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 324 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար