«Համահայկական ազգային համաձայնության» (ՀԱՀ) Ո՛Չ ՍԵՌԺԻ ԿՈՍՏՅՈՒՄԻՆ հայտարարությունը


«Համահայկական ազգային համաձայնության» (ՀԱՀ) Ո՛Չ ՍԵՌԺԻ ԿՈՍՏՅՈՒՄԻՆ հայտարարությունը

  • 14-02-2020 13:55:01   | Հայաստան  |  Քաղաքական


Ի բարօրություն ազգի և հայրենիքի

 

Ո՛Չ ՍԵՌԺԻ ԿՈՍՏՅՈՒՄԻՆ

 

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ շարժումը հայտարարում է՝

2015 թվականի ՀՀ Սահմանադրությունը չի բխում ՀՀ անկախության հռչակագրի 9-րդ դրույթից, դեմ է ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին ու ոչ միայն չի ապա-հովում իշխանության թևերի տարանջատում, հակակշռում և ժողովրդական վերահըս-կողություն, այլ հակառակը՝ ապահովում է մեկ քաղաքական ուժի (ավելի ճիշտ՝ անձի) համար սահմանադրական ինստիտուտների ուզուրպացիա, ինչը վտանգավոր է Հա-յաստանի Հնարապետության ազգային անվտանգության առումով։ «Քայլ արա՛, մեր-ժի՛ր Սերժին» և «Իշ­խանությունը վերադար­ձնե՛լ ժողովրդին» հեղափո­խական կարգախոս­ներն ապստամ­բու­թյան ելած ժողովուրդն ընկալում էր ոչ թե որպես մեկ անձի պար-զու­նակ մեր­ժում, այլ մեկ անձի ու նրա կուսակցապետության՝ ամբողջատիրության մերժում, որի հիմքը 2015 թ․ՀՀՍահմանադրությունն է, քանի որ ինչպես կյանքը ցույց տվեց՝ այս Սահմանադրությամբ իշխանության օրենսդիր և գործադիր թեևերը կենտրոնանում են մեկ կուսակցության ու այդ կուսակցության ղեկավարի ձեռքում։

 2015 թվականի «բարեփոխումներով» ՀՀ Սահմանադրության հակաիրավական և ոչ լեգիմիտության մասին, ժամանակին, հայտարարություններով հանդես են եկել ՀՀ քաղաքական և քաղաքացիական մեծամասնությունը, ինչպես նաև այսօրվա իշխանությունները, և ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սակայն, փոխելով այսօրվա ՀՀ Սահմանադրության միայն մեկ հոդվածը՝ լեգիտիմացվում է 2015 թվականի ոչ լեգիտիմ ՀՀ Սահմանադրությունը, իսկ 2020 թվականի ապրիլի 5-ին ՈՉ քվեարկելով առաջարկված փոփոխությանը՝ լեգիմիտացնում ենք նախկին իշխանությունների կողմից 2015 թվականին ՀՀ ոչ լեգիտիմ ՀՀ Սահմանադրությունը, որն անցկացվել է ՀՀ քաղաքացիների քվեների կեղծումով։

 

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ կոչ է անում և առաջարկում է քաղաքական և քաղաքացիական բոլոր  ուժերին՝

 

1․ - Բացել 2015 թվականի ՀՀ Սահմանադրության հանրաքվեի քվեատուփերը և անցկացնել ժողովրդական վերահսկողությամբ քվեների ստուգում (Քվեաթերիկների արխիվի պահպանումն ունի 5 տարի ժամկետ, և 10 ամիս հետո դրանք այրվելու են)։

— 2015 թվականի ՀՀ Սահմանադրության հանրաքվեի քվեատուփերը բացելով միանգամից պարզ է դառնում, որ կատարվել է ամենածանր հանցագործությունը՝ իշխանության յուրացում, և նախկին իշխանությունների ներկայացուցիչները Ս․ Սարգսյանի գլխավորությամբ կանգնում են դատարանի առաջ։  

— Ինքնին կասեցվում է նաև ՀՀ Սահմանադրական Դատարանը։

 

2․- Համաժողովրդական քվեարկության դնել այսօրվա գործող 2015 թվականի «բարեփոխումներով» ՀՀ Սահմանադրության լեգիմիտության հարցը։

— Եթե ՀՀ քաղաքացիները քվեարկեն, որ Ս․ Սարգսյանի պատվերով գրված ու կեղծիքներով անցկացված ՀՀ Սահմանադրությունը լեգիտիմ չէ, ապա ՀՀ Սահմանադրական Դատարանն ինքնին կասեցվում է։

— Սկսվում է ՀՀ նոր Սահմանադրություն ընդունելու գորընթաց։

 

Եթե այսօրվա իշխանություններն իսկապես ցանկանում են խնդրին տալ անցնցում և հայ ժողովրդի պահանջները բավարարող իրավաքաղաքական լուծում, որտեղ կհաղ-թանակեն ճշմարտությունը, իրավունքը, արդարությունն ու ժողովրդավարությունը, ապա պարտավոր են անել վերոնշյալ քայլերը։ Չանելու դեպքում պարզ է դառնում, որ նախկին ռեժիմի բռնապետ Ս․Սարգսյանի և ներկայիս ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշի-նյանի միջև ժողովրդի թիկունքում եղել են ինչ-ինչ փոխպայմանավորվածություններ:

 

ՀԱՀ մտավորականների խորհուրդ,

համակարգող՝ Արթուր Արմին Բաբայան     

 

ՀԱՀ քաղաքական կուսակցությունների խորհուրդ,

համակարգող՝ Գևորգ Հովսեփյան

 

ՀԱՀ հասարակական կազմակերպությունների

և նախաձեռնությունների խորհուրդ,

համակարգող՝ Աշոտ Աշոտյան

Նոյյան տապան  -   Քաղաքական