Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել

14-02-2020 15:45:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Ժաննա Գալստյանի նախագահությամբ փետրվարի 14-ին գումարել է նիստ:
 


Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանը հանձնաժողովին է ներկայացրել «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի նախագիծը և
առաջարկել այն երկրորդ ընթերցմամբ ներկայացնել առաջիկա նիստի քննարկմանը: Հանձնաժողովի նախագահը և հիմնական զեկուցողը նշել են, որ առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ որևէ առաջարկություն չի ներկայացվել:
 
Հաջորդիվ հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագիծի վերաբերյալ հիմնական զեկույցով հանդես է եկել ԱՀ պաշտպանության նախարարության իրավաբանական բաժնի պետ, փոխգնդապետ Վրույր Պետրոսյանը:
 
Հանձնաժողովը քննարկել և օրինագծերի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:
 
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի
 
լրատվության և հանրության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 334 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար