Ալիևը Հայաստանին առաջարկում է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակում կատարել

15-02-2020 13:31:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
factor.am Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ անհրաժեշտ է փոխանակել Ադրբեջանում և Հայաստանում պահվող անձանց՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:
 


Այս մասին հայտնում է Interfax-ի ադրբեջանական ծառայությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Ալիևը կարևորել է բոլոր բանտարկյալների և պատանդների փոխանակումը ՝ մարդասիրական նկատառումներից ելնելով, ինչպես նաև հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում: Ավելի վաղ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը
հայտարարել էր, թե Հայաստանը հրաժարվում է փոխանակում կատարել «բոլորի համար դիմաց» սկզբունքով: Բանն այն է, որ 2019-ի սեպտեմբերին Բաքուն առաջարկել էր փոխանակել Հայաստանի քաղաքացիներ Կարեն Կազարյանին և Արայիկ Կազարյանին՝ ադրբեջանցի Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի դիմաց, որոնք դատապարտվել էին Արցախում ծանր հանցագործությունների համար: Իր հերթին, պաշտոնական Ստեփանակերտը մերժել էր առաջարկը ՝ անվանելով այն աբսուրդ և անբարոյականություն, քանի որ Բաքուն առաջարկում էր փոխանակել Հայաստանի քաղաքացիներին այնպիսի մարդկանց դիմաց, որոնք կատարել են լուրջ հանցագործություններ՝ ներառյալ անչափահասի սպանություն:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1680 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար