Խորհրդակցություն փրկարար ծառայությունում



17-02-2020 15:42:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Փետրվարի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:
 


ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցեցին ծառայության ընթացքում կատարած աշխատանքների, առաջացած հարցերի, ինչպես նաև՝ ՀՀ մարզերում ճանապարհների անցանելիության վերաբերյալ:
 
Ծառայության տնօրենը կրկին անդրադարձավ անձնակազմի ուսուցման հարցին և ընդգծեց դրա կարևորությունը: Կադրերի վարչությանը հանձնարարվեց կազմել Փրկարար ծառայության տնօրենի հրամանի նախագիծ ուսումնական տարվա կապակցությամբ: Կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց յուրաքանչյուր ամսվա վերջին Կադրերի վարչություն ներկայացնել հաջորդ ամսվա ուսումնական պարապմունքների գրաֆիկը:
 
Վ. Գաբրիելյանը նշեց, որ պետք է ուսումնասիրել նոր ինովացիոն մոտեցումները կապի ոլորտում և մի քանի տարվա համար ձևավորել տեսլական: Ծառայության կազմակերպման վարչությանը հանձնարարվեց ազդարարման համակարգի օպտիմալացման և առավել արդյունավետ ձևերի ներդրման ուղղությամբ
ուսումնասիրություն իրականացնել և ներկայացնել առաջարկություններ՝ նորարարական մոտեցումները համակարգում ներդնելու համար:
 
Կադրերի և Փրկարարական ուժերի վարչություններին հանձնարարվեց պատրաստել հրամանի նախագիծ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների միջոցով ձևավորված համահավաք ջոկատների կազմի հայտարարման վերաբերյալ: Այդ ջոկատների անդամները կուսուցանվեն, կանցնեն համապատասխան վերապատրաստում և խոշոր դեպքերի և պատահարների ժամանակ, անհրաժեշտության դեպքում, կմասնակցեն փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքներին:
 
Վ. Գաբրիելյանը նշեց, որ Ծառայության կազմակերպման վարչությունը պատրաստել է մեթոդաբանությունը, թե ինչպես և ինչ բալային համակարգով պետք է գնահատվեն աշխատակիցների կատարված աշխատանքները՝ պարգևավճարներ ստանալու համար և հանձնարարեց այդ մշակված փաստաթղթային փաթեթն ուղարկել բոլոր ստորաբաժանումներին: Հանձնարարվեց առաջարկություններ ներկայացնել այդ փաթեթի վերաբերյալ՝ աշխատաանքի գնահատման բալային համակարգը վերջնական ձևավորելու նպատակով:
 
Անդրադարձ կատարվեց հրդեհաշիջման աշխատանքների վերլուծությանը: Ծառայության տնօրենը շեշտեց, որ Փրկարար ծառայության բոլոր մակարդակի ղեկավարները պետք է շատ լավ տիրապետեն հրդեհաշիջման աշխատանքների վերլուծության մեթոդաբանությանը և առաջարկեց Փրկարար ծառայության տնօրենի ուսումնական խմբի հերթական պարապմունքը նվիրել հրդեհաշիջման աշխատանքների վերլուծության մեթոդաբանության ուսուցման և դրա հետ կապված այլ խնդիրների քննարկմանը:
 
Ծառայության տնօրենը շեշտեց, որ հրդեհաշիջման աշխատանքների վերլուծությանը պետք է շատ լավ տիրապետի նաև ներքին վերահսկողության բաժինը:
 
Հանձնարարվեց պլանավորել, ճիշտ կառավարել և միմյանց հետ համադրել գործուղումները՝ ֆինանսական միջոցները
խնայելու և գործուղումները նպատակային օգտագործելու համար:
 
Շիրակի մարզի ստորաբաժանումների կենցաղային պայմանների բարելավման նպատակով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից Փրկարար ծառայությունը ստացել է կենցաղային գույք և հանդերձանք: Ծառայության տնօրենի կողմից հանձնարարվեց ստացված գույքը և հանդերձանքը բաժանել ամենախոցելի և կարիքավոր ստորաբաժանումներին:
 
Թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչությանը հանձնարարվեց ընդհանրացնել և ներկայացնել հրշեջ-փրկարարական ջոկատների շինություններում կատարված շինարարական աշխատանքների բաց մասերը՝ անհրաժեշտության դեպքում այդ աշխատանքները ավարտին հասցնելու նպատակով:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 239 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար