Կապիտալ վերանորոգվել է Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատը, տեղադրվել է հուշաքար


Կապիտալ վերանորոգվել է Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատը, տեղադրվել է հուշաքար

  • 20-02-2020 18:04:32   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի անմիջական նախաձեռնությամբ` պետական ծրագրով, ամբողջությամբ կապիտալ վերանորոգվել է Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատը, տեղադրվել է հուշաքար, նվիրված 2019 թվականի հոկտեմբերի 25-ին հրդեհի հետևանքով զոհված Գուգարքի ՀՓՋ-ի հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի հիշատակին:
 
Բացման արարողությանը ներկա են գտնվել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Գրիգորյանը, կադրերի վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Հակոբ Խաչատրյանը և այլ պաշտոնատար անձինք:
 
Սամվել Դևելյանը զոհվել էր Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայում բռնկված հրդեհի մարման աշխատանքների ընթացքում ստացած այրվածքներից:
 
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փրկարար ծառայության շարքային Սամվել Վարդանի Դևելյանը հետմահու պարգևատրվել էր Արիության մեդալով:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն