Ոչնչացվել է Աֆղանստանի թալիբների առաջնորդներից մեկը
03-06-2009 16:00:00 | Աֆղանստան | Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բրիտանացի զինվորականները
երեքշաբթի հայտարարել են Աֆղանստանում թալիբների առավել ազդեցիկ
առաջնոդներից մեկի` մոլլա Մանսուրի ոչնչացման մասին:
Աֆղանստանի բրիտանական զորակազմի ներկայացուցիչ, փոխգնդապետ
Նիկ Ռիչարդսոնը հայտնել է, որ «բրիտանական զորքերը հաջող կետային
հարվածներ են հասցրել Գիլմենդի նահանգի ամենավտանգավոր
խռովարարներից մեկին վերացնելու համար»:
Համարվում է, որ մոլլա Մանսուրը խռովարարներին պայթուցիկ
սարքեր էր մատակարարում եւ զբաղվում ահաբեկչական գործողությունների
կազմակերպմամբ Գիլմենդի տարածքում: