Ոստիկանները Դիլիջանի թիվ 2 դպրոցում խոշոր չափի գումարի յուրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)
20-02-2020 19:07:21 | Հայաստան | Իրավունք
Ոստիկանության Դիլիջանի բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել Դիլիջանի թիվ երկու հիմնական դպրոցում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Մասնավորապես, պարզվել է, որ դպրոցի պաշտոնատար անձինք, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2009-ից 2013 թվականների ընթացքում երեք անձի դպրոցի հնոցապան են ձևակերպել։ Նրանք աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անվամբ աշխատավարձ է դուրս գրվել։
Այս մասին տեղեկացնում է կառույցի լրատվական ծառայությունը:
Բացի այդ, Դիլիջանի երկու բնակչուհու ձևակերպել են դպրոցի պահակ, ապա տրամադրել նախածննդյան ու հետծննդյան արձակուրդներ։ Այդ ընթացքում նրանց պարտականությունները կատարել է մեկ ուրիշը։ Հիշյալ ապօրինությունների հետևանքով յուրացվել է ընդհանուր 2 միլիոն 287 գազար դրամից ավելի գումար։ Պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերի յուրացման կամ վատնման և պաշտոնեական կեղծիքի փաստերով ոստիկանության Դիլիջանի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե։