Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ամփոփել է 2019թ.-ին իրականացված աշխատանքների արդյունքները


Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ամփոփել է 2019թ.-ին իրականացված աշխատանքների արդյունքները

  • 21-02-2020 15:34:19   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Տեսչական մարմինը կարևորելով տնտեսավարող սուբյեկտների և հանրության իրազեկության մակարդակի բարձրացումն ու հնարավոր խախտումների կանխարգելումը Երևան քաղաքում ու ՀՀ բոլոր մարզերում կազմակերպել է մի շարք խորհրդատվական հանդիպումներ, որոնց մասնակցել են 80-ից ավել տնտեսավարող սուբյեկտների,  17 հասարակական կազմակերպությունների,  3 որսորդական միավորումների, 10 կոմունալ ծառայություն ՀՈԱԿ–ների, 15 ջրօգտագործողների ընկերությունների ղեկավարների և/կամ ներկայացուցիչներ, հանդիպումների ընթացքում տրամադրվել են նաև տեղեկատվական-խորհրդատվական նյութեր ու բուկլետներ։
 
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում առաջին անգամ ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնության արտադրության «ВЗЛЕТ» ապրանքային նշանի շարժական ուլտրաձայնային հոսքաչափ, որի հետագա շահագործման արդյունքում կիրականացվի առավել ճշգրիտ հաշվառում ճնշումային փակ խողովակաշարերով ջրառ իրականացնող տնտեսավարողների կողմից ջրօգտագործման ծավալների և պետական բյուջե փաստացի վճարների չափերի հաշվարկման համար։ Ինչպես նաև առանց ջրաչափական սարքերի ջրօգտագործող տնտեսավարողների նկատմամբ կհաշվարկվեն ջրօգտագործման թույլտվության ծավալների գերազանցման մասով ջրային ռեսուրսներին պատճառված վնասները։ 
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը, փոխոխություններ են կատարվել Տեսչական մարմնի կողմից անցկացվող ստուգումների ստուգաթերթերում, նաև ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման և  ջրերի հաշվառման այլընտրանքային կարգերում:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհուրդը հաստատել է 2020 թվականի գործունեության և իրականացվող ստուգումների տարեկան ծրագրերը։
 
Գործարկվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պաշտոնական կայք էջը և թեժ գծի 119 հեռախոսահամարը։ 
 
ՀՀ վարչապետի հանձնարարականների, պետական այլ մարմիններից ստացված գրությունների, դիմում-բողոքների և այլ հիմքերով Տեսչական մարմինը վերահսկողության ոլորտում հնարավոր խախտումները կանխարգելելու և հանրային շահերը պաշտպանելու նպատակով իրականացրել է թվով 160 ստուգում։
 
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով բնապահպանության և ընդերքի ոլորտներում իրականացված վերահսկողական և (կամ) օրենքով սահմանված այլ գործառույթների արդյունքում արձանագրվել է թվով 1863 իրավախախտում, վարչական տույժի են ենթարկվել 914 անձ։
 
2019 թվականի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում Պետական բյուջե է մուտքագրվել 512.349.241 ՀՀ դրամ:
        Շարունակվում է նաև իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցությունը, 2019 թվականի ընթացքում նրանց ուղարկված նյութերի թիվն հասել է 820-ի՝ շրջակա միջավայրին հասցված վնասը կազմել՝ 1.485.809.280 ՀՀ դրամ։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն