Երևանն աճուրդով վաճառում է 11 հողատարածք. նախնական գները՝ 1.6-30 մլն դրամ


Երևանն աճուրդով վաճառում է 11 հողատարածք. նախնական գները՝ 1.6-30 մլն դրամ

  • 21-02-2020 16:22:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների կազմակերպման և անցկացման հանձնաժողովն այսօր հայտարարել է համայնքային սեփականություն համարվող 11 հողամասի փակ դասական աճուրդ:
 
Աճուրդով վաճառվող հողամասերը գտնվում են Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Կենտրոն, Նուբարաշեն, Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքներում: Դրանցից 6-ը նախատեսված է բնակելի կառուցապատման համար, 5-ը՝ հասարակական կառուցապատման: Ամենաէժան հողատարածքը Արաբկիրում է (1.6 մլն դրամ), ամենաթանկը՝ Կենտրոնում (30 մլն դրամ):
 
Քաղաքապետարանի պաշտոնական կայքում  ներկայացված են հողամասների մեկնարկային գները, նշանակությունը (հասարակական թե բնակելի կառուցապատման համար), մակերեսները: Աճուրդը կայանալու է 2020 թվականի մարտի 19-ին։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն