Երևանում հայ մասնագետները հաջողությամբ իրականացրել են սրտի աորտալ փականի փակ վիրահատություն

22-02-2020 13:20:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Երևանում հայ մասնագետները հաջողությամբ իրականացրել են սրտի աորտալ փականի փակ ներանոթային վիրահատություն: Բացառիկ այդ վիրահատությունն արդեն հաստատուն քայլերով իր տեղն է գտնում Հայաստանի առողջապահության ոլորտում:  
 


Նման առաջին վիրահատությունը կատարվել է Երևանի քաղաքապետարանի «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում 2019 թվականի վերջին, 2020թ. փետրվարի 21-ին նույն հիվանդանոցն արդեն իր երկրորդ հաջող միջամտությունն է իրականացրել: Ինչպես «Արմենպրես»-ին բժշկական կենտրոնից, վիրահատությունը հայ մասնագետները կատարել են Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության
նախագահի աշխատակազմի ենթակայության տակ գտնվող թիվ 1 կլինիկական հիվանդանոցի ռենտգենաբանական ախտորոշիչ բաժանմունքի ռենտգեն էնդովասկուլյար ախտորոշման, սրտանոթային վիրաբույժ` Արման Դավթյան հետ: Տեղական բժիշկների խումբը գլխավորում էր Վահագն Սարգսյանը:
 
«Հիվանդը 75-ամյա կին է, նա ուներ աորտալ փականի կրիտիկ նեղացում, ինչը մահացու է: Սովորաբար նման դեպքերում բաց վիրահատություն է կատարվում, սակայն կնոջ դեպքում՝ տարիքով պայմանավորված, դա ռիսկային էր, հետևաբար որոշում կայացվեց կատարել փակ վիրահատություն: Վիրահատությունն անցել է առանց բարդությունների: Հիվանդը գտնվում է առողջացման փուլում»,-փոխանցեցին բժշկական կենտրոնից:
 
Նույն վիրահատությամբ մեկ էլ այլ հիվանդի կյանք էլ փրկել են երևանյան մեկ ուրիշ բժշկական կենտրոնում:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 942 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար