4,8 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Թուրքիայի արեւմուտքում

24-02-2020 10:08:48   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
4,8 մագնիտուդով երկրաշարժ Է փետրվարի 24-ին գրանցվել Թուրքիայի արեւմտյան մասում: Այդ մասին հայտնել Է Եվրոպական- միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
 


Տարերքի օջախը գտնվում Էր 7 կմ խորության վրա, Էպիկենտրոնը՝ Իզմիր քաղաքից 90 կմ հյուսիս-արեւելք ընկած շրջանում, որտեղ մոտավորապես 2,5
մլն մարդ Է բնակվում: Տուժածների եւ ավերածությունների վերաբերյալ տեղեկատվություն չկա: Փետրվարի 23-ին Իրանի եւ Թուրքիայի սահմանի մոտ տեղի Է ունեցել 5,7 մագնիտուդով երկրաշարժ, ինչի հետեւանքով տուժել Է ավելի քան հարյուր մարդ, զոհվել Է Թուրքիայի առնվազն ինը քաղաքացի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 346 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար