Հ.Յ.Դ. ներկայացուցիչը մասնակցել է Թուրքիայի HDP կուսակցության 4-րդ համագումարին

24-02-2020 17:26:01   | Թուրքիա  |  Մամլո հաղորդագրություն
Փետրվարի 23-ին, Անկարայում տեղի ունեցավ Թուրքիայի Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության (HDP) հերթական 4-րդ համագումարը, որին մասնակցեցին հազարավոր պատգամավորներ, իսկ հազարավորներն էլ զրկուած են մասնակցությունից՝ Թուրքիայի իշխանությունների կողմից հարուցված արհեստական արգելքների պատճառով։ Համագումարի նախագահության անդամ էր HDP կուսակցության կողմից Թուրքիայի խորհրդարանի անդամ Կարո Փայլյանը։
 


Համագումարին հրավիրված էին եւ ներկա էին տարբեր երկիրների եւ շրջանների կուսակցությունների (Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրալիա, Թունիս, Պաղեստին, Հորդանան, Մարոկկո, Կիպրոս, Շվեդիա, Լիբանան, Եգիպտոս, Իտալիա, Իսպանիա, Բասկերի երկիր,
Կատալոնիա, Դանիա, Նորվեգիա, Անգլիա, Շոտլանդիա, Պորտուգալիա, Ֆինլանդիա, Շվեցարիա, Հայաստան) ներկայացուցիչներ: Հ.Յ.Դ.-ի կողմից համագումարին մասնակցեց Խաժակ Մկրտիչյանը, որը մասնակցել էր նաեւ HDP-ի 3-րդ համագումարին։
 
Համագումարի աշխատանքների վերջում ընտրվեցին կուսակցության համանախագահները եւ խորհուրդը։ HDP-ի կանոնների համաձայն կուսակցության ղեկավար մարմիններում կանանց եւ տղամարդկանց թիվը հավասար է. համանախագահներ վերընտրվեցին Փերվին Պուլտանը (Pervin Buldan) եւ Միթհատ Սանջարը (Mithat Sancar)։
 
Հ.Յ.Դ. ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 428 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար