«Գետաշենը պատրաստ էր կռվելու, Վազգեն Մանուկյանը Գետաշենը ծախեց»․ Անդրանիկ Մարգարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
25-02-2020 14:19:33 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Համացանցում տարածվում է տեսանյութ, որտեղ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հավաստիացնում է՝ Վազգեն Մանուկյանը Գետաշենը և Մարտունաշենը ծախեց։
Տեսանյութը 1999 թվականին է նկարահանվել և չի հրապարակվել: «Գետաշենցիները կարող էին իրենց հողը պահել, բայց պետությունը տեր չկանգնեց, պետությունը ծախեց: Այսօր ես ամաչում եմ իմ պետության համար, ես չեմ կարողանում նայել այն հերոսների աչքերին, ովքեր հայրենիքի համար էին պայքարում, բայց հիմա փախստական են Հայաստանում: Եթե պետությունը հայավարի մտածեր, մենք այդքան զոհ չէինք ունենա, այդքան կորուստ չէինք ունենա»,- ասում է Անդրանիկ Մարգարյանը: