Սերժ Սարգսյանի գործով դատախազը չի հեռացվի վարույթից. դատարանը հրապարակեց որոշումը

26-02-2020 16:15:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Սերժ Սարգսյանի գործով մեղադրանքը պաշտպանող դատախազ Արսեն Մարտիրոսյանը չի հեռացվի վարույթից:
 


Քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ այս որոշումը հրապարակեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Վահե Միսակյանը՝ այդպիսով մերժելով Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը:
 
Որոշման հրապարակմանն ամբաստանյալ Սերժ Սարգսյանը չէր մասնակցում:
 
Դատավորը միաժամանակ հայտնեց, որ աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ այսօրվա դատական նիստը ենթակա է հետաձգման:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 26-ին:
 
Երեկ սկսված դատական նիստին, հիշեցնենք, պաշտպանները բացարկի միջնորդություն էին ներկայացրել դատախազին՝ հիմքում դնելով նրա ենթադրյալ կողմնակալության հանգամանքը: Դատավորի հարցին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը նշել էր, որ միանում է իր պաշտպանների միջնորդությանը: Դրան միացել էր նաեւ ամբաստանյալ Սամվել Գալստյանի պաշտպան Վաչագան Քոսյանը, իսկ Սերգո Կարապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանն ասել էր, որ տվյալ պահին դրա վերաբերյալ դիրքորոշում չունի: Մյուս պաշտպանները հրաժարվել էին դիրքորոշում հայտնել: Միջնորդության դեմ առարկել էր դատախազ Արսեն Մարտիրոսյանը՝ այն որակելով անհիմն՝ պնդելով, որ իր կողմնակալության վերաբերյալ հայտարարությունները չփաստարկված, ընդհանրական դատողություններ են: Լսելով կողմերին՝ դատավոր Վահե Միսակյանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 931 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար