Նիկոլ Փաշինյանի դուստրը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին


Նիկոլ Փաշինյանի դուստրը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին

  • 28-02-2020 18:26:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնեկ դուստրը՝ Շուշան Փաշինյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանի: Այս մասին հայտնում է Փաստինֆոն:
 
Դատալեքս տեղեկատվական համակարգից տեղեկացնանք, որ Շուշան Փաշինյանի հայցադիմումը մուտք է եղել փետրվարի 26-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին:
 
Վարչապետի դուստրը պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները եւ փոխհատուցում վճարել: Նրա շահերը ներկայացնում է փաստաբան Գեւորգ Գյոզալյանը։
 
«Պատվի ու արժանապատվության հետ կապված հայցադիմում է ՝ հայտնի հրապարակման հետ կապված, որը բաց աղբյուրներից կարող եք գտնել։ Պահանջում ենք հրապարակային հերքում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գյոզալյանը։
 
Փաստաբանը նաեւ նշեց, որ Շուշան Փաշինյանի՝ անչափահասության հանգամանքով պայմանավորված որեւէ խնդիր չկա։ «ՀՀ օրենսդրությամբ երեխայի իրավունքներն ու շահերը պաշտպանվում են այնպես, ինչպես մեծահասակներինը»,-ասաց Գյոզալյանը։
 
Հիշեցնենք, որ խոսքը Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառման մասին է, որով հայտնել էր, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր համար ամսեկան 3 հազար դոլարի սեւ խավիար է գնում Երեւանի ռեստորաններից մեկից։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play