Օրվա թեման. Դավաճանների պատիժն ուշանում է, իսկ ժողովուրդը սպասում է կտրուկ գործողությունների (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
28-02-2020 21:30:09 | Հայաստան | Հասարակություն
2018 թվականի մայիսից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհաշտ պայքար է հայտարարել կոռուպցիայի դեմ, սակայն ծավալված պայքարի տեմպերից ու արդյունքներից բազմիցս դժգոհել են հասարակության տարբեր շերտեր:
Գրեթե երկու տարում պետբյուջե է վերադարձվել շուրջ 150 մլն դոլար, ինչը Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ չնչին է թալանի այն ծավալների համեմատությամբ, որը տեղի է ունեցել Հայաստանում վերջին 20 տարիների ընթացքում:
Ինչո՞ւ հանկարծ ակնհայտ այս խնդրին վարչապետն անդրադարձավ հենց այս օրերին, երբ երկիրը պատրաստվում է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի. ոմանց կարծիքով՝ սա քարոզչական նպատակներով արված հերթական հայտարարությունն էր, մյուսներն էլ հույս ունեն, որ հայտարարությանը կհաջորդեն կոնկրետ և կտրուկ գործողություններ: