Մարտի 1-ից կդադարեցվի համար 32 միկրոավտոբուսային երթուղու գործունեությունը


Մարտի 1-ից կդադարեցվի համար 32 միկրոավտոբուսային երթուղու գործունեությունը

  • 29-02-2020 12:30:35   | Հայաստան  |  Հասարակություն

Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ. 32 երթուղին սպասարկող ընկերության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով, ս/թ մարտի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ. 32 երթուղու գործունեությունը:
 
«Նշված երթուղուց օգտվող քաղաքացիների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող ավտոբուսային հ. 20 երթուղին, ժամանակավորապես, Ավան վարչական շրջանի «Դուրյան» թաղամասից կշահագործվի միկրոավտոբուսային հ. 32 երթուղու ուղեգծով՝ մինչև Նոր Նորքի 7-րդ զանգված: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հայտարարության մեջ:
 
 Երևանի քաղաքապետարան
 
Նոյյան տապան  -   Հասարակություն