Ամերիաբանկ. Ստացիր մինչև 10 մլն ՀՀ դրամ վարկ` հաշված րոպեների ընթացքում


Ամերիաբանկ. Ստացիր մինչև 10 մլն ՀՀ դրամ վարկ` հաշված րոպեների ընթացքում

  • 06-03-2020 19:10:49   | Հայաստան  |  Ֆինանսներ

Մեծ վարկեր` մեծ արագությամբ
 
Ամերիաբանկն առաջարկում է մինչև 10 մլն ՀՀ դրամ սպառողական վարկ` առանց գրավի և երաշխավորության: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են օգտվել այս վարկատեսակից, կարող են առանց բանկ այցելելու, հեռահար եղանակով լրացնել դիմում-հայտը և ստանալ պատասխանը` մի քանի րոպեի ընթացքում:
 
Կարևորելով բանկային ծառայությունների ոլորտում նորարար մոտեցումները, Ամերիաբանկը ներդրել է վարկերի տրամադրման թվային համակարգ. հայտի ընդունումից  մինչև ռիսկերի գնահատում ու որոշման կայացում ավտոմատացված է և իրականացվում է թվայնացված տվյալների հիման վրա, ինչի շնորհիվ էլ վարկի հայտի լրացման ժամանակ հաճախորդից լրացուցիչ փաստաթղթեր չեն պահանջվում: Դիմում ներկայացնելու համար անձնագրի և սոցիալական քարտի տվյալների առկայությունը բավարար է:
 
Ամերիաբանկի բոլոր ակտիվ քարտապանները, վարկի հաստատման դեպքում, գումարը կարող են ստանալ նաև առանց բանկ այցելելու, այն կփոխանցվի միանգամից հաճախորդի քարտին:
 
Տեղեկացնենք նաև, որ օնլայն եղանակով հասանելի է ոչ միայն սպառողական վարկը, այլ նաև օվերդրաֆտը, որը տրամադրվում է ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով:
 
Վարկի տրամադրման վերաբերյալ մանրամասները այստեղ՝ http://bit.ly/32WnqfH:
 
«Ամերիաբանկ» ՓԲԸ
 
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am  կայք կամ զանգահարել  (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;
 
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Նոյյան տապան  -   Ֆինանսներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play