«Դարձիր օրինակ». Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում հանրայնացնել կանանց հաջողված պատմություններ


«Դարձիր օրինակ». Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում հանրայնացնել կանանց հաջողված պատմություններ

  • 09-03-2020 13:15:42   | Հայաստան  |  Իրավունք

Մարդու իրավունքների պաշտպանը մեկնարկել է կանանց հաջողության պատմությունների հանրային իրազեկման արշավ, որը նպատակ ունի կոտրել հասարակությունում կանանց դերի վերաբերյալ կարծրատիպերը և հաջողված պատմություններով ոգեշնչել հասարակությանը։
 
Պաշտպանն առաջարկում է միանալ «Դարձիր օրինակ» կոչի տարածմանը և ուղարկել կանանց հաջողված պատմություններ ombuds@ombuds.am հասցեին։ Պատմությունները կոգեշնչեն կանանց դառնալ հաջորդ օրինակը։
 Իրազեկման արշավն ուղեկցվում է #Դարձիր_օրինակ հայերեն և #Set_an_example անգլերեն հեշթեգերի ներքո. 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play