Ամերիաբանկում վարկերի մարումը հետաձգվում է 2 ամիս ժամկետով


Ամերիաբանկում վարկերի մարումը հետաձգվում է 2 ամիս ժամկետով

  • 13-03-2020 16:00:42   | Հայաստան  |  Ֆինանսներ

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, ինչպես նաև խուսափելով բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից` Ամերիաբանկը որոշում է կայացրել բանկի բոլոր ֆիզիկական անձ  և անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին ս.թ.մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ տրամադրել «վարկային արձակուրդ»: Այս մասին տեղեկացնում է Ամերիա բանկի լրատվական ծառայությունը:
 
Ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող բոլոր անձինք այդ ժամանակահատվածում կարող են չկատարել իրենց վարկերի հերթական մարումները, ներառյալ` մայր գումարները, հաշվեգրված տոկոսները, սպասարկման և այլ վճարները, ինչը չի հանգեցնի որևէ բացասական հետևանքի:
 
Նշվում է, որ վարկերի տոկոսադրույքները կհաշվարկվեն և կբաշխվեն վարկերի մնացած ամիսների վրա` համաձայն նոր կազմված ժամանակացույցի, որը կարելի է ստանալ նախապես ընտրված հաղորդակցման եղանակով:
 
 
Բանկը հորդորում է օգտվել լ Բանկի հեռահար սպասարկման ծառայություններից և 24/7 Կոնտակտ կենտրոնիցզանգահարելով +374 10 561111:
Նոյյան տապան  -   Ֆինանսներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play