Մեր ապրած տարիների ընթացքում առաջին անգամ զգում ենք, թե ինչ է նշանակում ՊԵՏՈՒԹՅԱՆ հովանավորություն, հոգատարություն. Ծաղակաձորում մեկուսացվածները նամակ են տարածել

16-03-2020 13:43:56   | Հայաստան  |  Հասարակություն
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում մեկուսացված քաղաքացիների նամակը, որը վերջիններս խնդրել են տարածել.
 


Նամակում, մասնավորապես, ասված է. 
 
«Հարգելի՛ հայրենակիցներ...
 
Մինչև վերջերս մենք ապրում էինք բնականոն առօրյայով, մեր ամենօրյա հոգսերով ու աշխատանքով, հաճախում կրթական հաստատություններ, զվարճանում ու հանկարծ...մեկ վայրկյանում ամեն ինչ խառնվում է իրար...Ստիպված ես լինում կայծակնային որոշում ընդունել, մեկ վայրկյանում թողնել ամեն ինչ և մեկուսանալ...Եվ սկսվում է բոլորովին նոր
պատմություն ու էջ քո կյանքում...
 
Արդեն մի քանի օր է մեկուսացած ենք «ԳՈԼԴԵՆ ՓԵԼԵՍ»-ում...
 
Ինչքան էլ փորձենք, չենք կարողանալու ճիշտ և համապատասխան խոսքեր գտնել, որոնք արժանվույնս կարտահայտեն այն, ինչ զգում ենք մենք այստեղ։
 
Մեր ապրած տարիների ընթացքում առաջին անգամ զգում ենք, թե ինչ է նշանակում ՊԵՏՈՒԹՅԱՆ հովանավորություն, հոգատարություն, աջակցություն....
 
Կենցաղային կարիքներից մինչև սնունդը կազմակերպված է ամենաբարձր մակարդակով, ցանկացած խնդիր ծագելուն պես անմիջապես գտնվում են դրա լուծումները...
 
Տեսնելով այս ամենը՝ մեզ մնում է միայն ասել
 
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ բուժանձնակազմին...
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ սպասարկող անձնակազմին...
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ոստիկաններին....
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Կառավարությանը՝ ՎԱՐՉԱՊԵՏ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ...
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ մեր ՊԵՏՈՒԹՅԱՆԸ՝ մեզ սատարելու, մտահոգվելու ու ապավինելու համար...
 
Վստահ ենք, այս ճգնաժամը ոչ միայն հաղթահարելու ենք, այլև դուրս ենք գալու պատվով ու հաղթանակած...»
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 40499 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար