«Ամերիա Սերունդ 12» ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև մարտի 29-ը


«Ամերիա Սերունդ 12» ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև մարտի 29-ը

  • 17-03-2020 17:42:32   | Հայաստան  |  Ֆինանսներ

Ամերիաբանկը, որպես սոցիալական բարձր պատասխանատվություն ունեցող ընկերություն հետևում է  առողջապահական նորմերին և առաջնորդվում բացառապես բոլորիս առողջության առաջնայությամբ:  
 
 
Ստեղծված իրավիճակում Բանկը որոշում է կայացրել երկարաձգել «Ամերիա Սերունդ 12» ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը` մինչև ս.թ. մարտի 29-ը ներառյալ:
 
Ժամկետի հետաձգումը ծրագրին մասնակցելու հնարավորություն կընձեռի նաև այն երիտասարդներին, ովքեր դեռևս չեն հասցրել լրացնել իրենց դիմումները:
 
Ծրագրի վերաբերյալ մանրամասներին, ինչպես նաև  դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ.  https://generationa-arm.ameriabank.am/
 
«Ամերիաբանկ» ՓԲԸ
 
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար  այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:
 
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Նոյյան տապան  -   Ֆինանսներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play