Խնդրում եմ նամակս հասցրեք վարչապետին


Խնդրում եմ նամակս հասցրեք վարչապետին

  • 21-03-2020 16:34:22   | Հայաստան  |  Իրավունք

Խնդրում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակին կամ օգնականին կամ էլ այն պաշտոնյաներին, որոնք իրավասու են այս բաց նամակը հասցնել վարչապետին։
 
Նախապես շնորհակալ եմ։ Հասկանում եմ, որ վարչապետը զբաղվածության պատճառով չի  հասցնում կարդալ բոլոր նամակները։
 
Միթե  ՀՀ-ում Ներման ինստիտուտը կգործի Ցմահ դատապարտված դատապարտյալների համար և հետաքրքիր է ով կլինի այդ երջանիկ դատապարտյալը։ Միթե չկան նման դատապարտյալներ, որոնք արժանի են Ներման և ինչու ոչ ՀՀ -ի պատմության մեջ կգրվի այն պաշտոնյաի անունը, ում ստորագրությամբ կշնորհվի բաղձալի Ազատությունը, որը և կլինի Հրաշք ցմահ դատապարտյալի համար։ Պարոն Նախագահ և պարոն Վարչապետ, նվիրեք բաղձալի ազատություն որևէ ցմահ դատապարտված դատապարտյալի ։
Ազատության տենչող մարդու ճկուն մտքի թռիչքն այնքա՜ն մաքուր է, այնքա՜ն բարի, միևնույն ժամանակ այնքա՜ն ցավոտ։
Ազատության գինը թանկ է ու վճարված է սպիտակ մազերի ու մարդկային ֆիզիկական ցավով ՝ առողջության կորստով։ 
Այդպիսի մի հասարակ մահկանացու էլ ես  եմ՝ Ստեփան Գրիգորյան անունով, որն արդեն 25 տարի սպասում է իր աստղային ժամին՝ բաղձալի ազատությանը։  25  տարիների ընթացքում  քանի -քանի  ներման խնդրագրեր ու դիմումներ եմ գրել, բայց ապարդյուն։  Սպասումը դանդաղ սպանում է մարդուն՝ քայքայելով թե՛ մարմինը և թե՛ հոգին։  Իմ խնդրանքն արդարացի է. այն լի է զղջումով, հույսով ու հավատով  առ Աստված և առ այն անձանց, ովքեր իրավասու են փրկել իմ ուժասպառ հոգին։  Պարոն Նախագահ և պարոն Վարչապետ, ականջալուր եղեք խնդրանքիս,, նվիրեք բաղձալի ազատություն ։
 
Գրիգորյան Ստեփան
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play