Խորհրդարանական պետությունում, եթե Ազգային ժողովը չգործեց, դա այդ պետության վախճանն է. Գևորգ Պետրոսյանը կոչ արեց շարունակել ԱԺ աշխատանքները


Խորհրդարանական պետությունում, եթե Ազգային ժողովը չգործեց, դա այդ պետության վախճանն է. Գևորգ Պետրոսյանը կոչ արեց շարունակել ԱԺ աշխատանքները

  • 24-03-2020 10:56:58   | Հայաստան  |  Հասարակություն

Խորհրդարանական պետությունում, եթե Ազգային ժողովը չգործեց, դա այդ պետության վախճանն է: 
 
Այս մասին մարտի 24-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: 
 
Ըստ նրա՝ չնայած երկրում արտակարգ դրություն է հայտարարվել, այդուհանդերձ, կյանքը շարունակվում է և ժողովուրդը սպասում է իրենց որոշումներին: 
 
«Պատկերացնո՞ւմ եք մենք էլ ասենք, որ անելիքներ չունենք ու գնանք մեր տներում նստենք, բա ժողովուրդն ո՞ւմ ձայնին է սպասում: Ի վերջո խորհրդարանական պետությունում կարևոր մարմինը սա է: Ճիշտ է, արտակագ իրավիճակ է, բայց ժողովուրդը սպասում է այս մարմնի որոշումներին: Ուրիշ բան, որ կարելի է ներքին պայմանավորվածություն ձեռք բերել, որ վատառողջության պատճառով աշխատաքի չներկայացածների բացակայությունը համարվի հարգելի, բայց այսօր եթե գնանք տանը նստենք, ժողովուրդը էլ ում երեսին նայի»,- ընդգծեց պատգամավորը: 
 
Վերջինիս կոչ արեց իր գործընկերներին՝ սեփական առողջության մասին մտածելով հանդերձ, շարունակել խորհրդարանի աշխատանքը: 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play