Հայկական կիրակնօրյա դպրոցը մասնակցում է Օդեսայի<br /> ազգամշակութային համայնքների մրցույթին<br />


Հայկական կիրակնօրյա դպրոցը մասնակցում է Օդեսայի
ազգամշակութային համայնքների մրցույթին

  • 25-05-2009 19:16:00   | Ուկրաինա  |  Մշակույթ
ՕԴԵՍԱ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մայիսի 24-ին Օդեսայում մեկնարկել է քաղաքի ազգամշակութային համայնքների մրցույթ-փառատոնը, որ ամեն տարի անցկացնում է Օդեսայի քաղաքային խորհուրդը: Ինչպես հաղորդում է analitika.at.ua-ն, անցած տարի առաջին տեղը գրավել էր հայ համայնքը եւ հաղթողի իրավունքով փառատոնի բացման պատիվը տրվել էր Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական կիրակնօրյա դպրոցին: Մրցույթի պայմանների համաձայն ժյուրին գնահատում է մայրենի լեզվով շփման, գրել-կարդալու մաքրությունը, ազգային տոնական ծեսերի, ազգային խոհանոցի իմացությունը: Գնահատվում են նաեւ կարուձեւի, ձեռագործական, ասեղնագործական կամ գորգագործական իրերը, ցանկացած տեխնիկայով արված նկարները, ներկայացումները, որոնք կապված են հարազատ ժողովրդի ավանդույթների հետ, ազգային պարերը կամ ազգային տոնական ծեսի բեմականացումները: Մրցույթի ժյուրին պետք է գնահատական տար հայկական կիրակնօրյա դպրոցի մեկ տարվա աշխատանքին: Հայկական մշակութային կենտրոնի նախասրահում բացվել էր դպրոցի աշակերտների աշխատանքների ցուցահանդեսը` նկարներ, դեկորատիվ-կիրառական արվեստի փոքրիկ գլուխգործոցներ: Ցուցահանդեսը դիտելուց հետո հյուրերը հրավիրվել են պատմության դասարան, որտեղ աշակերտները ներկայացրել են հայ ճարտարապետության գլուխգործոցները` Հայաստանի եկեղեցիները, Ուկրաինայի հայկական եկեղեցիների պատմությունը, Հայաստանի ազգային խորհրդանիշները: Ժյուրիի անդամներն այցելել են հայկական պատմության թանգարան: Տոնական միջոցառումներն ավարտվել են կիրակնօրյա դպրոցի աշակերտների պատրաստած ներկայացմամբ, որը կայացել է մշակութային կենտրոնի դահլիճում: Վերջին անակնկալը տոնական սեղանն էր, որ պատրաստել էին աշակերտներն իրենց ձեռքով, ուսումնական տարվա ամբողջ ընթացքում ուսումնասիրելով խոհանոցային արվեստը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play