Բյուրականի աստղադիտարանը հայտնվել է Փարիզ-Սակլեյ համալսարանի ամսագրի էջերում


Բյուրականի աստղադիտարանը հայտնվել է Փարիզ-Սակլեյ համալսարանի ամսագրի էջերում

  • 26-03-2020 15:14:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը հայտնվել է Փարիզ-Սակլեյ համալսարանի ամսագրի էջերում։ 
Հոդվածը նվիրված է ԲԱ և Փարիզ-Սակլեյ համալսարանի միջև համագործակցությանը, ԲԱ «Աստղագիտական շրջահայություններ» գիտահետազոտական բաժնի և ԲԱ տնօրեն, վերոնշյալ բաժնի ղեկավար Արեգ Միքայելյանի գործունեությանը։   
 
Վերջին մի քանի տարիների ընթացքում Արեգ Միքայելյանը զբաղվել է քվազարների և Սեյֆերտի տիպի գալակտիկաների ուսումնասիրությամբ։  Աստղագիտական շրջահայությունների շնորհիվ նրան և նրա թիմին հաջողվել է տիեզերքում հայտնաբերել հազարավոր նոր մարմիններ՝ սպիտակ թզուկներ, կապույտ աստղային օբյեկտներ, ակտիվ գալակտիկաներ, ենթակարմիր, ռադիո և ռենտգենյան աղբյուրներ և այլն։
Արեգ Միքայելյանի խումբը երկար տարիներ է, ինչ համագործակցում է Ալեն Սարկիսյանի լաբորատորիայի՝ LATMOS-ի հետ։
 
Այս համագործակցությունն իրենից ենթադրում է համատեղ հոդվածների հրապարակում, մասնակցություն եվրոպական ծրագրերին և ավելին։ Հարկ է նշել, որ այս կապը սկիզբ է առել դեռևս 2005թ-ին, երբ թե՛ Ֆրանսիան, թե՛ Հայաստանը զբաղվում էին սեփական վիրտուալ աստղադիտարանների ծրագրերի մշակմամբ։ 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play