Ucom-ը կարանտինային հսկողության տակ գտնվողներին ապահովել է անվճար ինտերնետով և հեռուստատեսույթամբ


Ucom-ը կարանտինային հսկողության տակ գտնվողներին ապահովել է անվճար ինտերնետով և հեռուստատեսույթամբ

  • 27-03-2020 16:35:29   | Հայաստան  |  Կազմակերպություններ



 
Դեռևս արտակարգ դրության հայտարարմումից առաջ Ucom ընկերությունը կարանտինային հատուկ հսկողության վայրերում և բուժ. հաստատություններում` Ծաղկաձոր, Դիլիջան, Երևան և այլ վայրեր, առողջապահության նախարարությանը օժանդակելու նպատակով և համագործակցությամբ իրականացրել է մի շարք աշխատանքներ` կառուցվել է ցանց, տեղադրվել և ավելացվել են սարքավորումներ, արագացվել են ինտերնետ արագությունները, ստեղծվել է անվճար WiFi հասանելիություն, ինչպես նաև անցկացվել է անվճար հեռուստատեսային ծառայություն կարանտինում գտնվող անձանց համար: Այժմ էլ գործընթացը շարունակվում է և կազմակերպություն հատուկ խմբերը իրականացնում են աշխատանքները:
 
«Մենք կարծում ենք, որ համաճարակի տարածման կանխարգելիչ միջոցառումները չպետք է առանց այդ էլ մեկուսացված մեր հայրենակիցներին կտրեն աշխարհի անցուդարձից, լավ հեռուստաբովանդակություն դիտելու կամ կրթվելու հնարավորությունից: Սա մեր սոցիալական պատասխանատվության մասն է հասարակության և առհասարակ մեր հայրենիքի նկատմամբ»: - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
 
Նշենք նաև, որ կորոնավիրուսի պանդեմիայի արդյունքում առաջացած իրավիճակում Ucom ընկերությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ աջակցելով անհատներին ու կազմակերպություններին կապի մեջ մնալ։ Ucom-ի սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն աշխատում՝ տեղափոխելով բոլոր գործարքներն առցանց տիրույթ։ Աշխատանքային պարտականությունները աշխատողների մեծ մասը շարունակում է իրականացնել տանից: Սակայն այս պայմաններում էլ, աշխատակիցները պահպանվում ինտերնետի և հերասոսակապի անխափան աշխատանքը: Բոլորն էլ անխոս հասկանում են, որ ինքնամեկուսացված մարկանց և ընտանիքների համար ռազմավարական կարևորության հարց է ունենալ գոնե վիրտուալ կապ բարեկամների, հարազատների, մտերիմների հետ:
Ucom-ն առողջություն է մաղթում բոլորին։
 
Տեսանյութը՝ ArmeniaTV News
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play