Իրանի ավելի քան 50 մլն քաղաքացի կորոնավիրուսի թեստ է անցել․ Irna

27-03-2020 17:17:06   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը
PanARMENIAN.Net - Իրանի առողջապահության փոխնախարար Ալիռեզա Ռեիսին հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսային վարակի նշաններով քաղաքացիների հայտնաբերման նպատակով ավելի քան 50 մլն իրանցի է հետազոտվել, տեղեկացնում է Irna գործակալությունը։
 


«Ծրագիրն ընդունելու օրվանից ավելի քան 50 մլն մարդ է սքրինինգի ենթարկվել»,- ասել է Ռեիսին։
 
Մարտի 25-ին Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամակին տեղեկացրել էր սքրինինգի և
ավելի քան 47,5 մլն մարդու հետազոտման մասին՝ կորոնավիրուսով պացիենտների հայտանբերման ծրագրի շրջանակում։
 
Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 2378-ի, վերջին 24 ժամում երկրում 144 մահ է գրանցվել, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով առողջապահության նախարարի խոսնակ Կիանուշ Ջահանպուրին: Երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 2926-ով՝ հասնելով 32,332-ի: Իրանում վարակակիրներից 2893-ը ծանր վիճակում է գտնվում:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 446 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար