Բրիտանիայում առաջարկել են ստեղծել համաշխարհային կառավարություն․ 1987 թ. Ռեյմոնդ Կուրցվեյլը սա կանխատեսել էր

Բրիտանիայում առաջարկել են ստեղծել համաշխարհային կառավարություն․ 1987 թ. Ռեյմոնդ Կուրցվեյլը սա կանխատեսել էր

  • 27-03-2020 23:29:43   | Հայաստան  |  Հասարակություն

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունի գնահատմամբ, կորոնավիրուսի դեմ պայքարում պետք է ձեռնարկվեն համակարգված գլոբալ միջոցներ։ Նա կոչ է արել ստեղծել համաշխարհային կառավարություն` կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի համար, հաղորդում է The Guardian- ը:
 
Գորդոն Բրաունի կարծիքով, աշխարհի առաջնորդները պետք է ստեղծեն գլոբալ կառավարման ժամանակավոր ձև ՝ առողջապահության բնագավառի փորձագետների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ ՝ Կովիդ -19 համաճարակի հետեւանքով առաջացած երկակի՝ բժշկական և տնտեսական ճգնաժամի դեմ պայքարի համար:
 
Հինգշաբթի օրը տեղի կունենա զարգացած և զարգացող երկրների G20 խմբի վիրտուալ ժողովը, որը  կգլխավորի Սաուդյան Արաբիան:  Բրաունը նշել է, որ գերադասելի կլինի այդ կազմի մեջ ներառել նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:
 
Ըստ նրա, կորոնավիրուսը մի բան չէ, որը կարելի է հաղթել մեկ երկրում: Պետք է լինեն համակարգված գլոբալ միջոցներ։ 
 
Նա շեշտեց, որ ներկայիս ճգնաժամը տարբերվում է 2008 թվականի ճգնաժամից, որը տնտեսական խնդիր էր իր տնտեսական պատճառներով և տնտեսական լուծումով: Իսկ կորոնավիրուսը «առաջին հերթին շտապ բժշկական իրավիճակ է, և դրա լուծման համար անհրաժեշտ են համատեղ գործողություններ»:
 
 «Բայց որքան ավելի շատ ենք միջամտում, որպեսզի հաղթահարեք առողջապահական ճգնաժամը, այնքան ավելի մեծ վտանգի տակ եք դնում տնտեսությունը», - ասում է Բրաունը:
 
Նա ասաց, որ իր առաջարկած գլոբալ աշխատանքային խումբը ճգնաժամի հետ կպայքարի երկու ճակատով: Պատվաստանյութը գտնելու, ինչպես նաև արտադրություն, գնումներ կազմակերպելու և սպակուլյացիաները կանխելու համար համակարգված ջանքեր են պահանջվելու:
 
«Մեզ պետք է աշխատանքայիին առաջնորդի պես որեւէ մեկը», - ասաց Բրաունը: «Ես օրինակ, կընդլայնեի «G20» կազմակերպությունը»,- ասել է նա։
 
Հատկանշական է, որ հայտնի  ապագայաբան Ռեյմոնդ Կուրցվեյլը դեռեւս 1986-1987 թվականներին գրված եւ 1989 թ․ հրատարակած իր գրքում կանխատեսել էր նման մի բան։ Իր առաջին ապագայաբանական (ֆուտուրոլոգիական) աշխատությունում` «Մտածող մեքենաների դարաշրջանը» գրքում նա, մասնավորապես, գրել էր, որ 2020–ին կստեղծվի միասնական համաշխարհային  կառավարություն: Գրքի մասին հոդվածը «Նոյյան Տապան»-ը թողարկել էր դեռեւս 2013 թվականին (https://www.nt.am/am/news/182641/ ): 
 
Պարզ չէ՝ կստեծվի արդյո՞ք նման կառավարություն, թե այն ընդամենը կբացահայտվի այժմ, պարզ չէ նաեւ, թե ինչով էր պայմանավորված 40-ից ավելի տարի առաջ նման կանխատեսումը մի գիտնականի, ում կանխատեսումներից շատերը իրականություն են դարձել։ 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն