Ամերիկացի զինվորականները վարակվել են A/H1N1 գրիպով<br />


Ամերիկացի զինվորականները վարակվել են A/H1N1 գրիպով

  • 25-05-2009 15:07:00   | Քուվեյթ  |  Միջազգային
ԷԼ-ՔՈՒՎԵՅԹ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Քուվեյթում գրանցվել են A/H1N1 գրիպի վիրուսով մարդկանց վարակման առաջին դեպքերը. վարակված են ԱՄՆ-ի զինծառայողները, ովքեր այդ երկրում սպասում են այլ տարածաշրջան տեղափոխման: Ըստ արաբական պետության առողջապահության նախարարի օգնական դոկտոր Իբրահիմ ալ-Աբդուլխադիի, վարակը ամերիկացիների մոտ հայտնաբերվել է միայն երբ նրանք Քուվեյթ են ժամանել, որից հետո նրանց անմիջապես մեկուսացրել են ԱՄՆ-ի ռազմական բազայում: Վարակվածների մեծ մասն արդեն հեռացել է Քուվեյթից, իսկ մնացածները բուժվում են բազայի հիվանդանոցում, ճշտել է ալ-Աբդուլխադին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play