Իսրայելի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել ձերբակալել «Հզբոլլահի»<br /> առաջնորդին<br />


Իսրայելի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել ձերբակալել «Հզբոլլահի»
առաջնորդին

  • 25-05-2009 15:02:00   | Իսրայել  |  Միջազգային
ԹԵԼ ԱՎԻՎ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը կոչ է արել «Հզբոլլահի» գլխավոր քարտուղար շեյխ Հասան Նասրալլային ձերբակալելու միջազգային արտոնություն տալ: Լիբերմանը կարծում է, որ «Հզբոլլահի» առաջնորդին հարկավոր է ձերբակալել եւ միջազգային դատի տալ: Ընդ որում Իսրայելի ԱԳՆ ղեկավարը համարում է, որ դա անհրաժեշտ է անել «ըստ կարելվույն արագ»: Ինչպես հաղորդում է «Կուրսոր» լրատվական գործակալությունը, Լիբերմանի խոսքերը իսրայելական ղեկավարության առաջին պաշտոնական արձագանքն են գերմանական «Շպիգել» պարբերականի շաբաթօրյա այն հրապարակմանը, որ «Հզբոլլահը» ուղղակի առնչություն ունի Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի վերացմանը 2005 թվականի փետրվարին: Նախկինում համարվում էր, որ սպանության ետեւում կանգնած են սիրիական հատուկ ծառայությունները:
Նոյյան տապան  -   Միջազգային