Արցախի համապետական ընտրություններին ներկա կլինեն 963 դիտորդ և ԶԼՄ 231 ներկայացուցիչ

30-03-2020 17:01:50   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը
Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրությունների ընթացքը լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 963 դիտորդ և ԶԼՄ 231 ներկայացուցիչ։
 


«Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին մարտի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։
 
«Արցախի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ–ում հավատարգմագրվել է 963 դիտորդ, ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է զանգվածային լրատվության միջոցների 231 ներկայացուցիչ»,–
ասաց Արզումանյանը։
 
ԿԸՀ նախագահը նշեց, որ կորոնավիրուսի համավարակի առաջացրած խնդիրներով պայմանավորված՝ առաջին անգամ Արցախի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրությունները լուսաբանելու հնարավորություն չեն ունենա միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչները։
 
«Առաջին անգամ է, որ պայմանավորված կորոնավիրուսով, Արցախի Հանրապետությունում իրենց մասնակցությամբ ընտրությունները պատվելու և միջազգային դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ստացած 38 երկրից 140 դիտորդներ և 40 ԶԼՄ ներկայացուցիչ հնարավորություն չունեն ներկա գտնվելու այս ընտրություններին»,– նշեց Սրբուհի Արզումանյանը։
 
Արցախի Հանրապետությունում համապետական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին։ Հանրապետության նախագահի պաշտոնի մրցապայքարում առաջադրվել է 14 թեկնածու, Ազգային ժողովում պատգամավորական մանդատներ ունենալու համար կպայքարեն 12 քաղաքական ուժեր։
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 332 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար