Երևանի քաղաքապետարանի մարտ ամսվա պարգևավճարների ամբողջ ֆոնդը՝ շուրջ 130 մլն դրամ կփոխանցվի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին. Հայկ Մարության (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Երևանի քաղաքապետարանի մարտ ամսվա պարգևավճարների ամբողջ ֆոնդը՝ շուրջ 130 մլն դրամ կփոխանցվի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին. Հայկ Մարության (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 30-03-2020 21:14:38   | Հայաստան  |  Հասարակություն

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի եռամսյա պարգեւավճարներից շուրջ 130 միլիոն դրամ կփոխանցվի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի վարակի դեմ:
 
Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է քաղաքապետ Հայկ Մարությանը: 
 
Նա, մասնավորապես, գրել է. 
 
«130 միլիոն դրամ՝ համայնքային բուժաշխատողներին
 
Սիրելի համաքաղաքացիներ,
 
Իմ որոշմամբ, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի եռամսյա պարգեւավճարներից` մարտ ամսվա պարգեւավճարների ֆոնդը ամբողջությամբ՝ շուրջ 130 միլիոն դրամ, կփոխանցվի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի վարակի դեմ։
 
Այս գումարը կբաշխվի բոլոր բուժհիմնարկների՝ հիվանդանոցների, պոլիկլինիկաների, շտապօգնության ծառայության շուրջ 1800 աշխատակիցների միջեւ:
 
Քանի որ ես պարգեւավճար չեմ ստանում, բուժաշխատողների ֆոնդին կփոխանցեմ մարտ ամսվա աշխատավարձս:
 
Առո՛ղջ եղեք, միասին հաղթահարելու ենք ցանկացած դժվարություն»:
 
Նշյալ գրառումից բացի Հ. Մարությանն ուղիղ եթերով դիմեց ՀՀ քաղաքացիներին՝ նշելով. 
 
«Ինչպես գիտեք ՀՀ-ում գործում է արտակարգ դրություն, իսկ դա նշանակում է, որ գործում են մի շարք սահմանափակումներ և ապրելաձևի կանոններ, որոնք մեզ առաջարկում է Առողջապահության նախարարությունը և պաերատատունը: Պետք է ասեմ, որ քաղաքացիների մեծամասնությունը շատ լավ պահում է այս կանոնները, և ես շնորհակալություն եմ հայտնում նրանց: Ցավոք սրտի, կան համաքաղաքացիներ, ովքեր խախտում են այս կանները, և ես դիմում եմ նաև իրենց՝ հարգելինե՛րս, ես ձեզ շատ եմ խնդրում, որպեսզի խստորեն պահպանեք այդ կանոնները, որովհետև այստեղ խոսքը միայն ձեր առողջության մասին չէ, այլ դուք պետք է ցուցաբերեք բարձր սոցիալական պատասխանատվություն և մտածեք նաև ձեր դիմացինի մասին»:
 
Երևանի քաղաքապետը հորդորեց հատկապես մտածել մեր շրջապատում ապրող տարեցների մասին: 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն