Շուշիի քրեակատարողական հիմնարկում քվեարկությունը կմեկնարկի ժամը 11:00-ին


Շուշիի քրեակատարողական հիմնարկում քվեարկությունը կմեկնարկի ժամը 11:00-ին

  • 31-03-2020 10:50:07   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Ժամը 8.00-ին բացվել են 281 ընտրական տեղամասերը, այդ թվում՝ Երևան 1 տեղամասը՝ ՀՀ-ում: Քվեարկությունը սկսված է: Այս մասին հայտնում են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
 
Շուշիի քրեակատարողական հիմնարկում քվեարկությունը կմեկնարկի ժամը 11:00-ին: 
 
Հիշեցնենք, որ այսօր Արցախում անցկացվում են հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունները: Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի  103 663  ընտրող:
 
 
Հանրապետության նախագահի ընտրություններին մասնակցում է 14 թեկնածու:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն