COVID-19. Իտալիայում մահացածների թիվն անցել է 11 հազարը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

31-03-2020 11:00:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 785 հազարը:
 


«Արմենպրես»-ի հաղորդմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 37 հազարը: Ապաքինվածների թիվը
կազմում է 165 հազար 659: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր:
 
Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 164 հազար 253 հաստատված դեպք կա: Մահացածների թիվն անցել է 3 հազարը: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում Իտալիան է, այստեղ հաստատված դեպքերի թիվը 101 հազար 739-ն է: Իտալիան աշխարհում առաջինն է մահացածների թվով: Կորոնավիրուսից այստեղ մահացել է 11
հազար 591 մարդ:
 
Շրջանցելով Չինաստանին՝ վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Իսպանիան: Այստեղ հաստատված դեպքերի թիվը 87 հազար 956 է: Մահացածների ընդհանուր թիվը 7 հազար 716 է:
 
Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Չինաստանում հաստատված դեպքերի թիվը 81 հազար 518 է: Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրի ներսում կորոնավիրուսի տարածման դադարի մասին:
 
Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Չինաստանին հաջորդում է Գերմանիան: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 66 հազար 885 է: Վարակվածության բարձր ցուցանիշ ունենալով հանդերձ, այստեղ ցածր է մահացության ցուցանիշը՝ կազմելով 645:
Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 41 հազար 495: Մահացածների ընդհանուր թիվը 2 հազար 757 է: Իրանում կորոնավիրուսով վարակվածներից ընդհանուր առմամբ ապաքինվել է 13 հազար 911 մարդ:
 
Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը 44 հազար 550 է: Ընդհանուր առմամբ մահացել է 3 հազար 24 մարդ: Մեծ Բրիտանիայում վարակվածների ընդհանուր թիվը 22 հազար 141 է, Շվեյցարիայում՝ 15 հազար 922:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 103 դեպք կա, Ռուսաստանում` 1836, Թուրքիայում 10 հազար 827:
 
Հայաստանում մարտի 30-ի դրությամբ հաստատված դեպքերը 482-ն են։ Ապաքինվել է 30 հիվանդ, մահացել՝ երեքը։
 
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 200-ի:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 171 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար