Ապատեղեկատվություն է տարածվում, թե իբր Նոյեմբերյանում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում և ստորաբաժանումներում կորոնավիրուս է տարածվել. ՊՆ-ն հորդորում է զգոն լինել
31-03-2020 11:32:36 | Հայաստան | Հասարակություն
Հայկական ջարդված և կեղծ օգտահաշիվներով ապատեղեկատվություն է տարածվում, թե իբր Նոյեմբերյանի շրջանում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում և ստորաբաժանումներում կորոնավիրուս է տարածվել:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Նա գրել է.
«Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ երեկ իրականացրած անհաջող դիվերսիոն ներթափանցման փորձից հետո Ադրբեջանի համապատասխան
ծառայությունները տեղեկատվական գրոհի են անցել սոցիալական ցանցերի հայկական տիրույթում` այս անգամ թիրախավորելով Նոյեմբերյանի շրջանում տեղակայված զորամասերը։
Հայկական ջարդված և կեղծ օգտահաշիվներով ապատեղեկատվություն է տարածվում, թե իբր Նոյեմբերյանի շրջանում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում և ստորաբաժանումներում կորոնավիրուս է տարածվել։
Այս ապատեղեկատվությունը տարածում են տարբեր հայկական խմբերում։
Կոնկրետ սա տեղադրվել է արցախյան խմբերից մեկում, որը շատ արագ հեռացվել է խմբի ադմինի կողմից։
Խնդրում ենք նման բովանդակությամբ նյութերի հանդիպելիս չտարածել և անհապաղ հայտնել խմբերի ադմիններին։
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում