ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել վարկառուի վճարած տոկոսների տեղեկանքները ներկայացնելու վերաբերյալ
31-03-2020 13:29:34 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` Պետական եկամուտների կոմիտեն ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններին առաջարկում է` 2020թ․ 1-ին եռամսյակում (ըստ ամիսների)՝ վարկառուի (համավարկառուի) կողմից վճարված տոկոսների վերաբերյալ տեղեկանքների բնօրինակները (ՀՀ կառավարության 19․02․2015թ․ N205-Ն և 05․10․2017թ․ N1321-Ն որոշումներով սահմանված կարգի 5-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված) փոստային ծառայության միջոցով ներկայացնել Կոմիտե։
Համաձայնության դեպքում` ֆինանսական կազմակերպությունները կարող են տեղեկանքների բնօրինակները ներկայացնել ք․ Երևան, Կոմիտաս 35 հասցեով` ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչություն։ Միաժամանակ կից ցանկով խնդրում ենք ներկայացնել ամփոփ տեղեկատվություն` փոստային ծառայության միջոցով ուղարկված տեղեկանքների վերաբերյալ:
Տեղեկանքները ստանալուց հետո հարկային մարմնի աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով` կից ցանկում և տեղեկանքներում պարտադիր ներառման ենթակա են վարկառուի (համավարկառուի) վերաբերյալ հետևյալ տվյալները․