ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ չընդունեց աղմկահարույց նախագիծը. Փոխադարձ մեղադրանքներ հնչեցրին Լիլիթ Մակունցն ու Էդմոն Մարուքյանը

31-03-2020 14:01:36   | Հայաստան  |  Հասարակություն
Այսօր ընդդիմությունն իր կրավորական կեցվածքով նպաստում է նրան, որպեսզի բուժհամակարգը պարալիզացվի: 
 


Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այն բանից հետո, երբ երկրորդ ընթերցմամբ քվերակության դրվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը և այն չընդունվեց: 
 
Քվերակությունից առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմելով իր ընդդիմադիր գործընկերներին՝ ասաց. 
 
«Ես առաջարկում եմ «Բարգավաճ Հայաստան»-ի մեր
գործընկերներին չմասնակցել այս քվեարկությանը, և նախագիծը չի ընդունվի»:
 
Նշենք, որ նշյալ նախագծին կողմ քվեարկեց միայն խորհրդարանական մեծամասնությունը՝ 65 կողմ ձայնով, իսկ ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն չմասնակցեցին քվեարկությանը, արդյունքում այն չընդունվեց: 
 
Քվերակությունից հետո ի պատասխան Լ. Մակունցի՝ Է. Մարուքյանը հիշեցրեց, որ խորհրդարանական մեծամասնությունն ԱԺ-ում ունի 88 պատգամավոր և կարող էր պահանջել, որպեսզի նրանք բոլորը ներկա գտնվելով՝ մասնակցեին քվերակությանը և անցկացնեին նախագիծը, այլ ոչ թե իրենց մեղքը բարդեն ընդդիմության վրա. 
 
«Բա աշխատավարձ եք ստանում, բա խի՞ չեք գալիս, հետևաբար ես ձեզ կոչ կանեմ չշահարկել որևէ քվեարկություն: Յուրաքանչյուր ուժ իր դիրքորոշումն ունի, ամենքն իր գործով է զբաղված»,- ասաց Մարուքյանը:  
 
Հիշեցնենք, որ սույն օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում էր հնարավորություն տալ պատկան մարմիններին համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ մարդկանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին միջամտություն իրականացնել, մասնավորապես, բացահայտել կորոնավիրուսով վարակված անձանց հետ հեռախոսով շփված կոնտակտավորների շրջանակը:
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 4572 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար