Varks.am-ը կզիջի ժամկետանց պարտավորություններ ունեցողների տոկոսներն ու տույժերը, եթե մայր գումարը մարվի


Varks.am-ը կզիջի ժամկետանց պարտավորություններ ունեցողների տոկոսներն ու տույժերը, եթե մայր գումարը մարվի

  • 31-03-2020 15:13:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2020-ի ապրիլի 1-ի դրությամբ Varks.am-ում ժամկետանց պարտավորություններ ունեցողների համար զիջվելու են հաշվեգրված տոկոսները, միջնորդավճարները, տույժերը և տուգանքները՝ մայր գումարի ամբողջական կամ մասնակի մարում իրականացնելու դեպքում։
 
Այդ մասին ասվում է «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային ծրագրին համաձայն Լուծարային հանձնաժողովի հայտարարության մեջ։
 
Այն հաճախորդներից, որոնք ապրիլի 1-ի դրությամբ չունեն ժամկետանց պարտավորություններ, առաջիկա 2 ամսվա ընթացքում լրացուցիչ որևէ գումար չի հաշվեգրվի (տոկոսներ, միջնորդավճարներ, տույժեր և տուգանքներ): Այդ հաճախորդների գծով պարտավորությունները նշված երկամսյա ժամանակահատվածում չեն դիտարկվի ժամկետանց։
 
Հարցերի դեպքում կարելի է դիմել Լուծարային հանձնաժողով՝ +(374 12) 700 000, info@varks.am:
 
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020-ի մարտի 24–ի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան`ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն