Երևի պետությունը ինքնամեկուսանա, քանի որ ամենածանր վարակը դա պատասխանատվության զգացումից զուրկ քաղաքացին է


Երևի պետությունը ինքնամեկուսանա, քանի որ ամենածանր վարակը դա պատասխանատվության զգացումից զուրկ քաղաքացին է

  • 01-04-2020 12:18:49   | Հայաստան  |  Հասարակություն

Փաստաբան Սուսաննա Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել. 

«Էլ ինչ դարդ ունենք, թող բժիշկները տուն չգնան, շտապօգնության բրիգադները ծանրաբեռնվածության պատճառով չհասցնեն մարդկանց անգամ առաջին բուժօգնություն ցույց տան, իսկ մարդիկ վատ վիճակով օրերով բժշկի այցին սպասեն, թող պետությունը գլուխը պատին տա պատն էլ գլխին, որ ժողովրդին նպաստ տա, որ մեր գերզբաղված քաղաքացիները անգամ իրենց առջև պատասխանատվության զգացում չունենան:

Նայելով այս լուսանկարին կարող եմ միայն մի բան ասել` երևի պետությունը ինքնամեկուսանա, քանի որ ամենածանր վարակը դա պատասխանատվության զգացումից զուրկ քաղաքացին է: Ու թող չասեն, որ մարդիք տանը հացի փող չունեն բա ինչ անեն... եթե պետական աշխատող չէ ո՞ւր է գնում այն դեպքում երբ բոլոր այլ աշխատավայրերը չեն աշխատում»։

 

Ավտոբուսի լուսանկարը լուսանկրիչ  Harout Malkhasyan-ի

#արտակարգ մեկուսացված ավտոբուս հենց հիմա օր 16։
 
 
 

 

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play