Արցախում մեկնարկել են բնակվող 440 միայնակ քաղաքացիներին պարենամթերքով և հիգիենիկ պարագաներով ապահովման համար ծանրոցների փաթեթավորման և տրամադրման աշխատանքները


Արցախում մեկնարկել են բնակվող 440 միայնակ քաղաքացիներին պարենամթերքով և հիգիենիկ պարագաներով ապահովման համար ծանրոցների փաթեթավորման և տրամադրման աշխատանքները

  • 02-04-2020 13:11:08   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկել

են Արցախի Հանրապետությունում բնակվող 440 միայնակ քաղաքացիներին` (63 տարին լրացած՝ չաշխատող, զավակ (այդ թվում՝ որդեգրված), ամուսին (բացառությամբ ամուսնու՝ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու դեպքի) և օրենքով սահմանված խնամակալ չունեցող անձանց) մեկ ամսվա պարենամթերքով և հիգիենիկ պարագաներով ապահովման համար ծանրոցների փաթեթավորման և տրամադրման աշխատանքները, որին միացել են «Արցախի կամավորների միություն» հասարակական կազմակերպության մի խումբ երիտասարդներ:

Արցախ/Տեղեկատվական շտաբ

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն