Այսօրվանից սկսվել է կենսաթոշակների վճարումը. «Հայփոստ»-ի աշխատակիցները դռան արանքից գումարը կփոխանցեն ու արագ կհեռանան


Այսօրվանից սկսվել է կենսաթոշակների վճարումը. «Հայփոստ»-ի աշխատակիցները դռան արանքից գումարը կփոխանցեն ու արագ կհեռանան

  • 02-04-2020 19:07:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Այսօրվանից սկսվել է ապրիլ ամսվա կենսաթոշակների կանխիկ եղանակով վճարման գործընթացը: «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները հերթով գնալու են կանխիկ կեսաթոշակ ստացողների բնակարանները եւ առձեռն տրամադրեն նրանց գումարները:
 
Խոսքը վերաբերում է միայն այն մարդկանց, որոնք մինչեւ այս պահը կենսաթոշակն ստացել են կանխիկ եղանակով «Հայփոստ»-ից: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից ՀԺ-ին հայտնցին, որ հանրապետությունում ապրիլ ամսվա կենսաթոշակների կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում:
 
 
Իսկ բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակի կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել շահառուի՝ հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի քաղաքացու հաշվառման հասցեի փոստային բաժանմունքներում, սակայն արդեն ապրիլի 10-ից:
 
«Հայփոստ»-ի լրատվության պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ հանրապետության գրեթե բոլոր փոստատարները ներգրավված են այս գործընթացում: Բոլորին տրամադրվել են դիմակներ եւ ձեռնոցներ՝ օրը մի քանի անգամ փոխելու հաշվարկով: Կենսթոշակ ստացողներին նրանք իրենց բնակարանների դռների արանքից հանձնելու են գումարն ու արագ հեռանան: Մեր հարցին, թե շատ մեծ տարիք ու հաշմանդամնություն ունեցողներին էլ են անձամբ հանձնելու, Աբրահամյանը նշեց՝ այլ տարբերակ չկա:
 
Ամբողջ Հայաստանում «Հայփոստ»-ն ունի 920 փոտատար, որից 290-ը մայրաքաղաքում են: «Մեր կողմից ամեն ինչ արվել է, որպեսզի այդ մարդիկ եւս ապահով լինեն, քանի որ այլ տարբերակ չունենք»,- ասաց նա:
 
Գեւորգ Աբրահամյանից հետաքրքրվեցինք, թե մայրաքաղաքում աշխատող 290 հոգին մոտավորապես քանի օրում կհասցնեն գումարները հասցնել հասցեատերերին: Վերջինս նշեց, որ ամենայն հավանականությամբ մինչեւ ամսի 10-ը տեղ կհասցնեն բոլորի գումարները: Ճնշող մեծամասնությունը տանը կստանա այս ամսի կենսաթոշակները:
 
«Սոցապի հետ մշակել ենք հետեւյալ կարգը. հասցեներով հերթով բաժանելով կգանք մինչեւ ապրիլի 10-ը, իսկ այն մարդիկ, որոնք իրենց բնակության հասցեն փոխել են, կամ աշխատակիցը գնացել է, եւ այդ պահին նրանք տանը չեն եղել, 10-ից հետո կարող են մոտենալ «Հայփոստ»-ի բաժանմունք եւ իրենց գումարները ստանալ: «Հայփոստ»-ում ստեղծված է համաճարակի պայմաններում անվտանգության բոլոր կանոնները: Պետք է մտնեն մեկ-մեկ, սեղանից հեռու կանգնեն, օգտվեն այնտեղ եղած ախտահանող նյութերից եւ այլն»,- եզրափակեց Գեւորգ Աբրահամյանը:  
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play