Հաջորդ շաբաթվանից առաջին ֆինանասական միջոցները կհասնեն տնտեսվարողներին

03-04-2020 13:55:45   | Հայաստան  |  Հասարակություն
Հաջորդ շաբաթվանից առաջին ֆինանասական միջոցները կհասնեն  կազմակերպություններին: 
 


Ինչպես ապրիլի 3-ին հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, դրանք այն կազմակերպություններ են, որոնք հաստատել են իրենց համապատասխանությունը սահմանված կարգապահության պահանջներին: 
 
«Անցյալ երկու օրերի ընթացքում ստացել ենք թվով առնվազն 120-ը գերազանցող դիմումներ, որոնք ըստ ընթացակարգի՝ մի քանի օրում ճշտումներ են ենթադրում՝ փաստաթղթային համապատասխանություն, հարկային և վարկային
կանոններին համապատասխանություն, և եկող շաբաթվա սկզբի օրերին կարծում ենք, որ առաջիններն արդեն վարկային պայմագրեր կունենան»,- մանրամասնեց նախարարը: 
 
Նրա խոսքերով՝ նույնը վերաբերում է գյուղատնտեսական վարկերի տրամադրման հարցին: 
 
«Մենք այստեղ մի փոքր տեխնիկական դժվարություն ունենք, և մենք գիտենք այդ մասին: Արտակարգ դրության պահանջներով պայմանավորված՝ առևտրային բանկերի որոշ մասնաճյուղեր այս օրերի ընթացքում սպասարկում չեն իրականացնում, բայց հայտեր ընդունում են մեր ունեցած տեղեկություններով, այսինքն՝ նրանք կարող են ընդունել այն հայտերը, որոնք առկա են, կքննարկեն, համապատասխանության վերաբերյալ որոշումներ կկայացնեն, և երբ որ մասնաճյուղերը կսկսեն իրենց ամբողջ ծավալով գործել, նաև այդ վարկային ռեսուրսները հասանելի կդառնան դիմումատուների համար»- պարզաբանեց Տ. Խաչատրյանը՝ հավելելով, որ հաջորդ շաբաթվա ընթացքում բազմաթիվ տնտեսվարողներ իրենց հաշիվների վրա կտեսնեն կառավարության կողմից հատկացված միջոցները: 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1281 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար