Տնտեսավարող սուբյեկտը թերհայտարարագրել է իրացման շրջանառությունը․ ՊԵԿ

03-04-2020 15:52:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում անդրադառնալ անհատ ձեռնարկատեր Վարդան Միլիտոնյանի կողմից Facebook սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութում հնչած պնդումներին:
 


Ստորև ՊԵԿ պարզաբանումը․
 
«Տեղեկացնում ենք, որ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության ընթացիկ հսկողության տարածքային թիվ 1 (Արաբկիրի) բաժնի կողմից իրականացված ռիսկերի տեսողական նույնականացումների ընթացքում Երևանի Դավթաշեն 2-րդ փողոց 37 հասցեում գործող մթերային խանութում նույնականացվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների
կիրառման կանոնների խախտման ռիսկեր, այդ թվում` արտակարգ դրության ժամանակահատվածում: Ըստ այդ, 01.04.2020թ.-ին հրապարակվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների ճշտության ստուգման հանձնարարագիր: Համաձայն հանձնարարագրի իրականացված ստուգման առաջին իսկ օրը՝ 02.04.2020թ., ժամը 14:00-ի սահմաններում, առաջին գնմամբ՝ 1250 դրամ արժեքով, արձանագրվել է տնտեսավարող սուբյեկտի կողմից ՀԴՄ կիրառաման կանոնների խախտումը:
 
Հարկ է նշել, որ նշված ժամի դրությամբ տնտեսավարող սուբյեկտի կողմից տպագրվել էր չնչին գումարի ՀԴՄ կտրոն, որը, ըստ էության, նման խանութի համար անարժանահավատ է: Նախաձեռնված թեմատիկ հարկային ստուգմանը նախորդել են նաև վերլուծական աշխատանքներ, որոնց արդյունքում պարզվել է, որ տնտեսավարող սուբյեկտի ձեռքբերումները կրկնակի գերազանցում են իրացման շրջանառությունը, ինչը նույնպես վկայում է տնտեսավարող սուբյեկտի կողմից իրացման շրջանառության թերհայտարարագրման մասին:
 
Տեսանյութում նշված` երեք աշխատող ունենալու վերաբերյալ հարկ ենք համարում տեղեկացնել, որ տնտեսավարող սուբյեկտը 02.04.2020թ. դրությամբ ունեցել է ընդամենը մեկ գրանցված աշխատող:
 
Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողի համաձայնությամբ պատրաստ է հրապարակել նաև հարկային գաղտնիք հանդիսացող՝ իրացման շրջանառությանը վերաբերող այլ տեղեկատվություն»:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 304 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար